Խորհրդարանի քննարկմանը դրված օրինագիծն առաջարկում է մեղմել վարորդների համար մոտեցումը, որոնք մեքենա են վարում համարանիշներից մեկի կամ երկուսի բացակայության դեպքում: Այս մասին այսօր ԱԺ նիստում վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

Ըստ գործող օրենսդրության՝ նման խախտման համար նախատեսվում է 200 հազար դրամի տուգանք: Պապոյանն առաջարկում է 20 հազար դրամի տուգանք սահմանել եւ 2 բալ հանել, եթե վարորդը մեքենան վարել է մեկ համարանիշով: