Ապրիլին տեղի են ունեցել 20-րդ դարի երկու ամենասարսափելի գազանությունները` 1915 թվականին 1,5 միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում եւ 1994 թվականին 800 հազար թութսիների եւ խուտուների սպանությունները Ռուանդայում, հաղորդել է «Ամերիկայի ձայնը»:

Դոնալդ Միլլերը, ով ղեկավարում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կրոնի եւ քաղաքացիական մշակույթի կենտրոնը, բանակցություններ է վարել հայոց ցեղասպանությունը վերապրածների հետ, ինչպես նաեւ հավաքել է Ռուանդայի ջարդերը վերապրածների պատմությունները:

«Կարելի է պնդել, որ ներելը չափազանց դժվար է: Զրուցելով 100 մարդու հետ`նկատեցինք, որ նրանցից ոմանք այնքան ընկճված են, որ կարող են ասել, թե ներում են ցեղասպանության մեղավորներին: Բայց նրանք դա ասում են` ձայնի մեջ ունենալով համեստություն, քանի որ նրանք այլընտրանք չունեն»,- ասել է Միլլերը:

Գիտնականի կարծիքով, ժամանակակից տեխնոլոգիաները, այդ թվում լրատվամիջոցների օգտագործումը, 20-րդ դարը դարձրեցին ցեղասպանությունների դար, այդ թվում`հայերի ցեղասպանությունը, Հոլոքոսթը եւ կոտորածը Ռուանդայում: Զանգվածային սպանությունները Կամբոջայում, Դարֆուրում եւ Հարավային Սուդանում լրացրեցին այս ողբերգական ցանկը: