Ադրբեջանական գազը Թուրքիայով Եվրոպա տարանցելու պայմանագիրը ստորագրվելու է առաջիկայում, ապրիլի 19-ին Բաքվում հայտնել է Botas ընկերության ռազմավարության եւ բիզնեսի հարցերով մենեջեր Լեւենթ Օզգյուլը:
«Մենք բանակցություններ ենք սկսել միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ ապրիլին, եւ կավարտենք այն 2011 երկրորդ եռամսյակում»,- ասել է Օզգյուլը:
Նրա խոսքով, Botas-ն արդեն SOCAR-ին (Ադրբեջանի Պետական նավթային ընկերություն) է հանձնել դեպի Հունաստան 750 միլիոն խմ գազ առաքելու իրավունքը: «Այժմ Ադրբեջանն ինքնուրույն կարող է բանակցություններ վարել Հունաստանի հետ գազի առաքումների վերաբերյալ»,- նշել է նա:




























