Օլեգ Լունդստրեմի ջազային պետական կամերային նվագախմբի եւ Հայաստանի ջազային նվագախմբի համերգը կայացել է ապրիլի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում:
Ջազ-բենդերի երգացանկում ընդգրկված են եղել ամերիկյան ջազային կոմպոզիտորների, մասնավորապես Ռեմ Ռամիրեսի, Դյուկ Էլինգտոնի, Լուիս Պրիմայի, նաեւ Կոնստանտին Օրբելյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները:
Օլեգ Լունդստրեմի կամերային երգչախումբը ստեղծվել է 1934թ. եւ գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերկար գործող ջազային նվագախումբը:
77 տարվա գոյության ընթացքում նվագախումբն առաջին անգամ է ելույթ ունենում Հայաստանում:





























