Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Պետդումա է ներկայացրել Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգման մասին պայմանագիրը` վավերացման նպատակով:
Խոսքը 2011թ. օգոստոսի 20-ին ստորագրված պայմանագրի մասին է, որով ռազմակայանի տեղաբաշխման ժամկետը երկարաձգվում է մինչեւ 49 տարի:
Հայաստանի խորհրդարանն ապրիլի 12-ին վավերացրել էր երկու երկրների նախագահների ստորագրած պայմանագիրը, որով ռուսական կողմը պարտավորվում է ապահովել նաեւ Հայաստանի անվտանգությունը:
Հայաստանում` Գյումրի քաղաքի տարածքում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը:





























