Հայկական դրամը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` ապրիլի 19-ի գործարքներում արժեւորվել է: Դոլարի միջին փոխարժեքը կազմել է 376.79 դրամ; Երեկվա համեմատ դոլարը արժեզրկվել է 0.59 կետով կամ 0.15 տոկոսով:
Բորսան բացվել է բավական բարձր` 1դոլար/377.25 դրամ փոխարժեքով, սակայն այնուհետ տեղի է ունեցել դոլարի արժեզրկում մինչեւ 1դոլար/376.25 դրամ:
Ընդհանուր առմամբ վաճառվել է 4 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետերում այնքան էլ չեն վստահում դրամին ու նրա արժեւորման հավանականությանը; Ժամը 16:20-ի դրությամբ փոխարժեքների էական փոփոխություններ փոխանակման կետերում տեղի չեն ունեցել: Ավելին` «Առէքսիմ բանկ-Գազպրոմբանկի խումբը» շարունակում է կանխիկ դոլար ընդունել 377 դրամով` գործնականում անտեսելով բորսայական փոխարժեքը:




























