Վրաստանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, վստահ է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Դրա համար, նրա կարծիքով, կպահանջվի ընդամենը 10-12 տարի:

Գլխավորը, ըստ Շեւարդնաձեի, այն է, որ Վրաստանը անկախ պետություն լինի: «Ես հաճախ եմ քննադատում գործող ղեկավարությանը, բայց նրանք չեն խելոքանում»,- ասել է նա BBC-ին տված հարցազրույցում:

Շեւարդնաձեն հայտարարել է, թե ինքն անձամբ սխալներ չի գործել: «Ես ահռելի փորձ ունեի»,- մանրամասնել է նա: Շեւարդնաձեն նշել է, թե սերունդներին իր մասին վատ հիշողություններ չի թողնում: