Ռուսաստանում Քուվեյթի դեսանատան կորած դիվանագետ Սալեհ Մուհամեդ Ալոկաաբի դին հայտնաբերել են Մոսկվայում, «Ինտերֆաքսին» հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Նրա դին գտել են աշխատակիցները` «Ռիժսկայա» կայարանից ոչ հեռու»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբ է աշխատում: Առայժմ բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել: Սակայն նրա մոտից բացակայում են արժեքավոր իրերը` ժամացույցը, հեռախոսը, գումարները, անգամ փաստաթղթերը:





























