Լիբիայում ճգնաժամն սկսելուց հետո Մուամար Քադաֆիի ռեժիմի զոհերի թիվը հասել է 10 հազարի: Այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին, ով Հռոմում ապրիլի 19-ին հանդիպել է Լիբիայի ապստամբների ստեղծած Ազգային անցումային խորհրդի ղեկավար`Մուստաֆա Աբդել Ջալիլեմի հետ:
«Անցումային ազգային խորհրդի ղեկավարն ասել է, որ Մուամար Քադաֆիի ռեժիմի զոհ է գնացել ավելի քան 10 հազար մարդ, ավելի քան 50-55 հազար մարդ վիրավորվել է»,- ասել է Ֆրատինին մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:
Իտալացի նախարարի կարծիքով`այդ ամենի պատասխանատուն բոլորս ենք:





























