Թուրքիայում պատրաստվում են հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը ներկայացնող 20 հատորանոց մատենաշարի հրատարակմանը։

Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ հիշյալ նախագծի իրականացմանը կմասնակցում է մոտ 350 թուրք մասնագետ՝ իրենց 500 հետազոտական-վերլուծական աշխատանքներով։  Հիշյալ նախագծի իրականացման պատասխանատուն է «Թուրքական պատմագիտական ընկերության»  հայկական բաժնի աշխատակից, Սաքարիայի համալսարանի դասախոս Էնիս Շահինը։

Էնիս Շահինը ավելի վաղ նշել էր, որ հիշյալ նախագծին մասնակցելու ցանկություն են հայտնել մասնագետներ՝ Ադրբեջանից, Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Արգենտինայից, Չիլիից, Վրաստանից եւ Հայաստանից։

Էնիս Սահինի խոսքով՝  հիշյալ նախագիծը նախատեսվում է հրատարակել  մինչեւ 2011-ի ապրիլը, որը կլինի պատասխան՝ հայերի կողմից նախապատրաստվող Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին։