ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին այսօր` ապրիլի 19-ին ընդունել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաը:

«Մենք բարձր ենք գնահատում, որ Դուք այսօր Երեւանում եք եւ գլխավորում եք այսքան մեծ պատվիրակություն: Վստահ ենք, որ այսպիսի լայնամասշտաբ միջոցառումների անցկացման շնորհիվ կարող ենք պահպանել մեր երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների բարձր մակարդակը: Այն բխում է մեր պետական եւ ազգային շահերից, արտացոլում` մեր ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող բարեկամությունը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերգեյ Նարիշկինը շնորհավորել հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու եւ արդյունավետ քննարկումների կապակցությամբ:

«Իսկապես, համաժողովը ցույց տվեց, թե ինչ հետաքրքրություններ ունեն մեր երկու երկրների տարածաշրջանները: Համաժողովը տարածաշրջաններին համագործակցության մեջ ներգրավելու լավ հնարավորություն է, որն իմ կարծիքով, ավելի կամրապնդի Հայաստանի եւ Ռուսաստանի գործընկերությունը»,-նշել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը: