Անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովում ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար խոսափող չեն դրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ուկրաինայի նախագահի ելույթը տեղի է ունեցել ոչ թե հիմնայկան դահլիճում, այլ ոչ մեծ սենյակում, որտեղ նրան լսելու համար եկել են շատ լրագրողներ, ուկրաինական պատվիրակությունը, համաժողովի մասնակիցները։ Երբ Զելենսկին մոտեցել է ամբիոնին, այնտեղ խոսափող չի եղել։
«Ես կարո՞ղ եմ խոսափող ստանալ։ Ես չեմ կարող առանց դրա»,- դիմել է Զելենսկին կազմակերպիչներին։
Դրանից հետո համաժողովի ներկայացուցիչն իր խոսափողը տվել է նախագահին։





























