Թուրքիայի Էրզրում քաղաքում ապրիլի 19-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում 9 մարդ է վիրավորվել։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Էրզրումի հիգիենայի ինստիտուտի ռեկտորատում տեղի ունեցած պայթյունի պատճառը կարող էր լինել խոհանոցում գտնվող գազի կամ լաբորատորիաներից մեկում առկա գազերի արտահոսքը:

Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ ինստիտուտում գտնվողները վախից իրենց դուրս են նետել պատուհաններից։