Լիբիայից ապրիլի 19-ին իտալական Լամպեդուզա կղզի են իջել 760 փախստականներ: Նրանք բոլորը ժամանել են մեկ նավով եւ հայտնել, որ երկիրը լքել էին երկու օր առաջ:
Իտալական առափնյա պաշտպանության ծառայությունը հաղորդել է հին ձկնորսական նավակի մասին, որ խորտակվում էր Լամպեդուզայից 40 մղոն հեռավորության վրա: Փրկարարների օգնությամբ բարկասը դժվարությամբ հասել է կղզի: Պարզվել է, որ անասելի ծանր պայմաններում նավարկում էին 76 մարդ, որոնցից 62-ը` կին, եւ երկու տասնյակ երեխաներ, գրում է Rosbalt-ը:
Տեղական իշխանությունների տվյալներով, 400 ներգաղթյալների արդեն իտալական նավով տեղափոխել են Լամպեդուզայից:
Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին մեղադրել է Քադաֆիի ռեժիմին` մարդկանց զանգվածային փախուստի մեջ:
Վերջին 10 օրում Լիբիան լքել է մոտ 10 հազար մարդ, մեծ մասն անցել է Թունիս:





























