Ճապոնացի գիտնականները նոր մեթոդ են գտել ջուրը ռադիացիայից մաքրելու համար: Կանաձավայի համալսարանում հանքային փոշի են հայտնաբերել, որը որսում է ռադիոակտիվ տարրերը` յոդի, ցեզիումի ե ստրոնցիումի իզոտոպները:
Փորձարկումների ժամանակ 100 մլ ջրին պահանջվել է մեկուկես գրամ նոր նյութ:
Հենց նման համամասնություն է պահանջվում ջուրն ամբողջությամբ ռադիացիայից մաքրելու համար, հաղորդում է «Ռոսիա-24»-ը:
Այսօր «Ֆուկուսիմա-1»-ի նկուղներում եւ տեխնիկական թունելներում գտնվում է 67 հազար տոննա բարձր ռադիոակտիվ ջուր:
Ջրի մաքրման գործողությունը սկսվելու է առաջիկա օրերին:





























