ԱՄՆ պետքարտուղարությունն, ի պատասխան Standard & Poor`s-ի կողմից երկրի վարկանիշը «կայունից» «բացասականի» իջեցնելուն,  հայտարարել է, թե ԱՄՆ տնտեսությունը շարունակում է մնալ ամենահզորն աշխարհում, հաղորդում է Reuters-ը:

«Ակնհայտ է, որ պարտքերը մնում են Միացյալ Նահանգների ամենագլխավոր խնդիրը: Բայց մենք աշխատում ենք այդ խնդրի լուծման ուղղությամբ, նաեւ կարծում ենք, որ ԱՄՆ-ը ունի աշխարհում ամենահզոր տնտեսությունը»,- հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

Բացի այդ Standard & Poor`s վարկանշային գործակալության գնահատականի մասին իր անհամաձայնությունն է հայտնել ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները: