Դիարբեքիրի դատախազության կողմից PKK-ի գաղտնի քաղաքացիական կառույցի KCK/TM (Քուրդիստանի հասարակությունների միություն/ Թուրքիայի խորհրդարան)-ի հետաքննության շրջանակներում ձերբակալված 152 քուրդ գործիչների փաստաբանները հերթական դատավարության ժամանակ լքել են դահլիճը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ KCK/TM-ի հիմնական դատավարության հերթական նիստին բերվել էին 6 մեղադրյալներ, որոնց կրկին թույլ չի տրվել քրդերենով պաշտպանություն իրականացրել։ Այս հանգամանքը ստիպել է քուրդ գործիչների փաստաբաններին՝ մեղադրել դատարանին՝ անօրինական որոշումներ ընդունելու մեջ եւ լքել դահլիճը։
Նշենք, որ PKK-ի գաղտնի քաղաքացիական կառույցի KCK/TM (Քուրդիստանի հասարակությունների միություն/ Թուրքիայի խորհրդարան)-ի հետաքննության շրջանակներում մեղադրվում են 152 քուրդ գործիչներ, որոնց հիմնական մասը անդամակցում է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությանը։ Մեղադրյալների մեջ են 12 քուրդ քաղաքապետեր։





























