Թբիլիսիում այսօր ցեխոտ անձրեւ է տեղում: Պատճառը, ըստ «կանաչների» առաջնորդ Գիորգի Գաչեչիլաձեի, Լիբիայում ընթացող ռազմական գործողություններն են:
Ըստ նրա, «բնակչության վախը, թե ցեխոտ անձրեւը կարող է կապված լինել Ճապոնիայի ռադիացիայի հետ», անհիմն են, հաղորդում է Գրուզիա online-ը:
«Դա կապված է Լիբիայի հետ: Անապատում պաթյունների արդյունքում մթնոլորտում փոշի է կուտակվում եւ ցեխոտ անձրեւը դրա արդյունքն է»,- ասել է նա:



























