Հայաստանի տնտեսությունը 2011 թ. մարտի տվյալներով, մնացել է այն նույն մակարդակի վրա, ինչ  2010-ն էր՝ աճը կազմել է 0 տոկոս։ Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության այսօր՝ ապրիլի 20-ի հրապարակած նախնական վիճակագրական տեղեկանքում։

Թեեւ տնտեսական ակտիվության ընդհանրական ցուացնիշը չի փոխվել, տնտեսության կառուցվածքում տեղի են ունեցել մի շարք դրական փոփոխություններ։

Այսպես՝ արդյունաբերությունն աճել է 5,9 տոկոսով։ Աճ կա նաեւ առեւտրի ոլորտում՝ 5 տոկոս։

Տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա հիմնականում բացասաբար է ազդել ՀՆԱ-ում ամենամեծ բաժին ունեցող ծառայությունների 7,4 տոկոս անկումը։ 2 տոկոս անկում կա նաեւ գյուղատնտեսությունում, 5,2 տոկոս՝ շինարարությունում։

ԱՎԾ-ի կողմից միայն մանրամասն ու առավել ամբողջական տեղեկատվության հրապարակումից հետո պարզ կլինի, թե ծառայությունների ոլորտն ինչու է էական անկում գրանցել։