Ադրբեջանի Շամքիրի շրջանում դպրոցականը դանակահարել է իր ընկերոջը:
Էլնուր Նասիբովը հարվածել է Դյույարլի գյուղի բնակիչ Սեիդ Ալլահվերդիեւին: Դեռահասը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում: Երկու դեռահասներն էլ միջնակարգ դպրոցի աշակերտներ են: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` չնշելով միջադեպի պատճառը:





























