Կապանում ապրիլի 19-ին, ժամը 19:15-ի սահմաններում քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել վրաերթի ենթարկված մի անձնավորություն:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը 17-ամյա Էմիլյա Անտոնյանն է, ով մարմնական վնասվածքներ է ստացել:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցները պարզել են, որ Է.Անտոնյանը վնասվածքները ստացել է նույն օրը, երբ 30-ամյա Արմեն Տատանցյանը, ով «Գանձասար» ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստ է, վարելով իր անձնական օգտագործման ՎԱԶ-2107 մակնիշի 08 ՕԼ 650 համարանիշի ավտոմեքենան, Ավետիսյան փողոցի 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել նրան եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Կապանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: