Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քուլփի շրջանում թուրքական անվտանգության ուժերի եւ PKK-ի զինյալների միջեւ բախում է սկսվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ ապրիլի 19-ի թուրքական զինված ուժերը որոնողական գործողությունների ընթացքում բախվել են PKK-ի զինյալների հետ։
Քուրդ զինյալների խմբին չեզոքացնելու համար բախման վայր են նետվել ժանդարմերիայի 2 ջոկատ եւ գյուղական պահապանների մի ջոկատ։





























