Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը փորձում է հաղթահարել Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի առաջացրած ճգնաժամը:
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Աբդուլլահ Գյուլը նախագահական պալատ է հրավիրել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախկին առաջնորդ (հրաժարական է տվել՝ ընտրություններին մասնակցելու համար) Սելահաթին Դեմիթաշին։ Հանդիպումը նախատեսված է ապրիլի 20-ի երեկոյան՝ ժամը 19։00-ին։ Նշենք, որ Թուրքիայի Բարձրագույն խորհուրդը վետո է դրել մի շարք քուրդ գործիչների մասնակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչներն այս որոշման մեջ մեղադրել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը եւ հայտնել, որ քննարկում են ընտրությունները բոյկոտելու տարբերակը։
Այս որոշումից հետո Թուրքիայի մի շարք քաղաքներում քուրդ բնակչության մասնակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։
ԵՄ-ն եւս իր անհանգստությունն է հայտնել այս որոշման կապակցությամբ:




























