Չեռնոբիլի աղետը եւ «Ֆուկուսիմա» ճապոնական ատոմակայանի վթարը չեն նվազեցնում ատոմային էներգիայի նշանակությունը, ապրիլի 20-ին հայտարարել է ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր քարտուղար Յուկիո Ամանոն` Չեռնոբիլում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ համատեղ ասուլիսում, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:
Ամանոն ընդգծել է, որ աշխարհը չի հրաժարվի ատոմային էներգիայի օգտագործումից, բայց անհրաժեշտ է անել ամեն ինչ ատոմային օբյեկտների անվտանգությունը բարձրացնելու համար:
1986թ. ապրիլի 26-ին տեղի էր ունեցել Չեռնոբիլի ատոմակայանի աղետը:




























