Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները` բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ, մեկնել են Քանաքեռ ՀԷԿ-ի «արհեստական լճեր», որտեղ լճից չհրկիզվող պահարաններ են հանել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «8-ի բասեին» կոչվող լճում չհրկիզվող պահարաններ կան:

Այս պահին ոստիկանության աշխատակիցները կռունկի միջոցով լճից հանել են 2 չհրկիզվող պահարան, բայց հստակ երեւում է, որ լճում 7 չհրկիզվող պահարան կա: Դեպքի վայրում խոսում էին, որ սրանք այն չհրկիզվող պահարաններն են, որոնք գողացվել են ավազակային հարձակումների արդյունքում: Հավանաբար պահարաններում խոշոր չափերի գումարներն են եղել, որոնք հանելուց հետո հանցագործները պահարանները նետել են լիճը:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի