Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբան ընդունել է Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանին: Ինչպես հայտնում է «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, դա կառավարության ղեկավարի հետ համայնքի նոր ղեկավարի առաջին հանդիպումն է:
Սուրեն Կերսելյանը Աբխազիայի վարչապետին ծանոթացրել է հայ համայնքի կառուցվածքի եւ գործունեության հիմնական ուղղությունների հետ, պատմել Հայաստանի եւ սփյուռքի այլ կազմակերպությունների հետ շփումների մասին:
Հանդիպմանը քննարկվել է Սուխումում թիվ 9 դպրոցի վերանորոգման հարցը: Շամբան տարբեր գերատեսչությունների հանձնարարականներ է տվել:
Հանդիպման վերջում վարչապետը խոստացել է աջակցել հայ համայնքի ծրագրերին:
Սուրեն Կերսելյանը հայ համայնքի ղեկավար է ընտրվել 2010թ. դեկտեմբերին:





























