ՆԱՏՕ-ի երկրների ավիացիան հարվածների շարք է սկսել Լիբիայի հեռուստահաղորդակցության եւ ռադիոսփռիչ ենթակառուցվածքների վրա:
Ինչպես ասվում է Լիբիայի պետական հեռուստատեսության հաղորդագրության մեջ, գնդակոծման են ենթարկվել «Լիբիայի հեռուստա- եւ ռադիոալիքները»:
Դաշնակիցները, սակայն բազմիցս հայտարարել են, թե Ջամահիրիայի տարածքում գնդակոծումների են ենթարկվում միայն ռազմական օբյեկտները:





























