Հայաստանի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել իրենց էներգետիկ ծրագրերից եւ իրավիճակը ճապոնական «Ֆուկուսիմայում» չի ազդելու հանրապետության էներգետիկ քաղաքականության իրագործման վրա: Այս մասին ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։
«Ծրագրով նախատեսված է Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցել եւ այն պետք է կառուցվի»,-ասաց Ա. Մարտիրոսյանը:
Նախատեսվում է ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներն սկսել 2012թ.-ից։ Շինարարության համար անհրաժեշտ կլինի մոտ 4-5 մլրդ դոլար:





























