Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես արգելել են էլեկտրոնային ծխախոտների եւ դրանց բաղադրիչների ներկրումը: Այս մասին հայտարարել է երկրի առեւտրի նախարար Ռուհսար Պեկջանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօր պաշտոնապես հրապարակվել է էլեկտրոնային ծխախոտների, կալյանների եւ դրանց բաղադրիչների ներմուծման արգելքի մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված օրենքը»,- գրել է նա Թվիթթերի իր էջում:

Նախարարը նշել է առողջության համար վեյպերի վտանգը: