Առաջին հայ-ռուսական Միջտարածաշրջանային համաժողովի աշխատանքներին եւ էքսպո-ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Երեւանում գտնվող Օրենբուրգի քաղաքապետ Յուրի Միշչերյակովը հանդիպել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը նշել են, որ նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը հրապարակ է ապահովում գործարար շփումների եւ համագործակցության եզրեր գտնելու համար:

Երեւանի եւ Օրենբուրգի քաղաքապետերը պայմանավորվել են քաղաքային տնտեսության կառավարման ոլորտներում ակտիվացնել երկու քաղաքների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գործակցությունը: