Այսօր մեկնարկեց «Հայ Ֆեստ» թատերականա 7-րդ փառատոնը։ Բացումը կատարեց բուլղարական «Կրեդո» թատրոնը «Շինել» ներկայացմամբ"։ Փառատոնին այս տարի մասնակցում են 33 թատերախմբեր, ավելի քան 22 երկրներից՝ ՄեծԲիրտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Նիդերլանդներից եւ այլն։
Այս տարվա «Հայ Ֆեստի» շրջանակներում թատերասերները հնարավորություն կունենան դիտելու պարային, շարժման, կրկեսային, երաժշտական, մատների, իրերի թատրոններ։ Ներկայացումները հիմնականում լինելու են «Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային», «Կամերային» եւ Պետական համազգային թատրոններում։ Տոմսերի արժեքը 500-2000 դրամ է, սակայն Համազային թատրոնի բոլոր ներկայացումներն անվճար են լինելու։
«Հայ Ֆեստին» մասնկացում է ֆրանսիական հայտնի Ֆիլիպ Ժանտի, շվեյացարական Տրիկստերի եւ անգլիական Լը մո Ժուստ թատրոնները, ինչպես նաեււ մի շարք հայկական թատրոններ։
Փառատոնի նախագահի հավաստմամբ այս տարվա օտարալեզու բոլոր ներկայացումները զուգահեռաբար թարգմանվելու են։ Արթուր Ղուկասյանն նաեւ նշում է, որ ֆրինջ ծրագրում հատկապես հետաքրքիր ներկայացումներ կան Պարսկաստանից։ Դրանք չեն ընդգրկվել հիմնական ծրագրում, քանի որ թատրոնի ղեկավարներ ուշ էին դիմել փառատոնին մասնակցելու համար։
Փառատոնը կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը։



























