«Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը պայմանագիր է ստորագրել ռուսական «Նոր ճանապարհորդություն» խոշոր տուրստական ընկերության հետ` մայիսի սկզբից մինչ հոկտեմբերի վերջ Ռուսաստանի մարզերից 10 հազար զբոսաշրջիկ Հայաստանում հյուրընկալելու մասին:
Կազմակերպության մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ պայմանագիրը ստորագրվել է Երեւանում կայացած Հայ-ռուսական միջմարզային առաջին համաժողովի շրջանակներում:
«Նոր ճանապարհորդություն» ընկերության գլխավոր տնօրեն Մերի Ներսիսյանի կարծիքով` այսպիսի լայնամաշտաբ նախագծի իրականացումը դրական մեծ ազդեցություն կունենա Հայաստանում զբոսաշրջության զարգացման հարցում:
«Պատվի գործ» կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը փաստաթղթի ստորագրումից հետո հայտնել է, որ երկարատեւ բանակցություններից հետո որոշում է ընդունվել ռուս զբոսաշրջիկներին առաջարկվելիք Հայաստան այցելությունները հայտնի տուրիստական գործակալությունների առաջարկներից թե արժեքով, թե բովանդակությամբ էականորեն շահեկան դարձնելու հարցում:




























