Նախօրեին` ապրիլի 20-ին կայացել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ընթացիկ տնտեսական վիճակին վերաբերող խնդիրներ, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: