Ապրիլի 20-ին՝ ժամը 11.25-ին , ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Շերամի փողոցի թիվ 2 հասցեում` «Արմենիկում կլինիկական կենտրոն» ՓԲԸ-ում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.38-ին, մարվել` 11.46-ին:

Պարզվել է,որ թթվածնի բալոնի կարգավորիչի վնասման պատճառով տեղի է ունեցել արտահոսք եւ բռնկում: Այրվել է 2 մահճակալ` անկողնային պարագաներով:

Տուժածներ չկան: