Կառավարության դրած բոլոր խնդիրների հստակ լուծման դեպքում` Հայաստանի ՀՆԱ-ն դրամական համարժեքով կարող է մինչճգնաժամային մակարդակի հասնել տարվա վերջին: Այդ մասին ապրիլի 21-ին հայտարարել է ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արա Նռանյանը` նկատելով, որ դոլարային համարժեքով ՀՆԱ-ն պակաս կլինի մինչճգնաժամային մակարդակից 16-20 տոկոսով:

Նռանյանի խոսքով, կարելի է միայն գուշակել, թե երբ Հայաստանը կհասնի մինչճգնաժամային մակարդակին, եւ նման խայտառակ վիճակի պատճառը տնտեսության լոկոմոտիվային ոլորտների լիակատար բացակայությունն է:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ պատգամավորը նշել է. «Ըստ էության, ի՞նչ է կատարվել վերջին տարիներին: ՀՆԱ-ն ապահովվել է շինարարության ոլորտի աճի շնորհիվ, որը մեկ տարում հասել էր 40 տոկոսի: Ճգնաժամը անկում հարուցեց շինարարության ոլորտում»: