ԱՄՆ-ը երկու չինացու մեղադրել է Հյուսիսային Կորեայի օգտին կրիպտոարժույթների լվացման մեջ, հաղորդում է Reuters-ը:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Չինաստանի քաղաքացիները լվացել են հյուսիսկորեացի հաքերների կողմից գողացված կրիպտոարժույթներ՝ օգնելով դրանք թաքցնել ոստիկանությունից:
Նրանք լվացել են ավելի քան 100 մլն դոլար արժողությամբ գողացված կրիպտոարժույթներ:
Ամերիկացի փորձագետները հայտարարել են, որ կրիպտոարժույթների բորսայի վրա Հյուսիսային Կորեայի հարձակումները նրան թույլ են տվել «եկամուտն այնպես գեներացնել, որ դժվար լինել այն հետեւել եւ պետական վերահսկողություն սահմանել»:
Հյուսիսային Կորեան հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները՝ դրանք «երեւակայություն» եւ երկրի իմիջը փչացնելու փորձ է անվանել:





























