Կալիֆոռնիայի համալսարանի հայ ուսանողների ասոցիացիան ակցիա է անցկացրել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Ուսանողները խաչի տեսքով թղթեր են դրվել հանրակացարանի առջեւ գտնվող դաշտում: Սեւ վերնաշապիկներ հագած երիտասարդները լռության երթ են արել համալսարանական քաղաքում, հաղորդում է համալսարանի «The Daily Bruin» թերթը:
Ուսանողները նշում են, թե իրենց ակցիան ուղղված է նրան, որ շատերն իմանան Հայոց ցեղասպանության մասին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից: Առաջինը 1965թ. դա արել է Ուրուգվայը: Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել են 21 երկրներ եւ ԱՄՆ 50 նահանգներից 43-ը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրոպական խորհրդարանն ու եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:





























