Եվրամիությունը 700 մլն եվրո կտրամադրի Հունաստանին՝ կապված Թուրքիայից ներգաղթյալների հոսքի հետ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հունաստանին աջակցել է ներգաղթյալների հոսքը դադարեցնելու նրա ջանքերը:

«Մեր գլխավոր առաջնահարթությունն է ապահովել Հունաստանի արտաքին սահմանների անվտանգությունը»,- նրա խոսքը մեջբերում է BBC-ը:

Նա խոստացել է 700 մլն եվրո ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հունաստանին:  

Թուրքիան անցած շաբաթ հայտարարել է, որ կբացի սահմանը փախստականների եւ ներգաղթյալների համար, որոնք կկարողանան Եվրոպա ներթափանցել: Հունաստանի կառավարության տվյալներով՝ շաբաթ օրվանից Թուրքիայի կողմից սահմանը հատելու առնվազն 24 000 փորձ է կանխվել:

«Հունաստանի հոգսերը մեր հոգսերն են: Դա ոչ միայն հունական սահմանն է, այլ նաեւ եվրոպական սահմանը: Մենք անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք Հունաստանի իշխանություններին»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Նա հավելել է, որ կցանկանար իր կարեկցանքը հայտնել ներգաղթյալներին, որոնք տրվել են կեղծ խոստումներին:

Հունաստանի վարչապետ Միցոտակիսը հայտարարել է, որ Հունաստանը չի տրվի շանտաժներին: 

«Դա այլեւս փախստականների խնդիրը չէ: Դա ակնհայտորեն Թուրքիայի փորձն է հուսահատված մարդկանց օգտագործել՝ իր աշխարհաքաղաքական օրակարգն առաջ տանելու եւ Սիրիայի սարսափելի վիճակից ուշադրությունը շեղելու համար»,- ասել է նա: