ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տոկոսադրույքների հետագա նվազեցման կոչ է արել այն բանից հետո, երբ ԴՊՀ-ն կորոնավիրուսի ազդեցությունից երկրի տնտեսությունը պաշտպանելու արտակարգ քայլի արդյունքում ավելի վաղ կիսով չափ նվազեցրել էր տոկոսադրույքները։
«Դաշնային պետական համակարգը նվազեցնում է տոկոսադրույքները, սակայն պետք է ավելի նվազեցնի դրանք եւ, ինչն առավել կարեւոր է, համապատասխանեցնի դրանք այլ մրցակից-երկրներին։ Մենք հավասար պայմաններում չենք խաղում։ Դա անարդար է ԱՄՆ-ի հանդեպ»,- Twitter-ում գրել է նա:
ԴՊՀ-ն երեքշաբթի օրը աշխարհի խոշորագույն տնտեսությունը կորոնավիրուսի համաճարակից պաշտպանելու համար անսպասելի իջեցրել է գլխավոր տոկոսադրույքը։ Այն իջեցվել է միանգամից 50 բազիսային կետով՝ մինչեւ նպատակային տարեկան 1-1,25 տոկոս միջակայք, հայտնում է Reuters-ը։
«ԱՄՆ տնտեսության հիմնարար ցուցանիշները ուժեղ են մնում։ Այնուամենայնիվ, կորոնավիրուսը ակտիվ ռիսկեր է պարունակում տնտեսական ակտիվության համար։ Այդ ռիսկերի լույսի ներքո եւ առավելագույն զբաղվածության ապահովման իրենց նպատակների ու գնային կայունության համար Գործարքների դաշնային հանձնաժողովը բաց շուկայում որոշել է այսօր իջեցնել դաշնային ֆինանսավորման նպատակային տոկոսադրույքների միջակայքը»,- ասվում է ԴՊՀ հայտարարության մեջ։





























