Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին ստորագրել է հրամանագիր` Արարատ Դանիելյանին ԼՂՀ նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում նախագահի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն հրամանագրով Արարատ Դանիելյանն ազատվել է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:





























