Լուվրը ժամանակավորապես հրաժարվել է կանխիկ դրամ ընդունելուց՝ այն միջոցառումների շրջանակներում, որոնք օգնել են համոզել կորոնավիրուսով վարակվելու մտավախություն ունեցող աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի։ Լուվրը մարտի 4-ին վերսկսել է աշխատանքը։
Հասարակական առողջապահության պատմաբան պատրիկ Զիլբերմանը նշել է, որ միջին դարերում թղթադրամները մաքրում էին ծխով, որովհետեւ համարվում էր, որ դրանց օգտագործումը նպաստում է ժանտախտի տարածմանը։ Ընդ որում, Զիլբերմանը ծիծաղել է, երբ նրան ասել են, որ Լուվրը հրաժարվել է կանխիկ գումար ընդունելուց։ «Մի քիչ վտանգավոր է գնալ մի քանի դար հետ եւ գործել այնպես, ինչպես դա անում էին մեր նախնիները 17-րդ դարում»,- ասել է նա՝ հավելելով․ «Դա ցույց է տալիս, թե որքան նյարդային են մարդիկ համաճարակի ժամանակ»։
Վճարման համար միայն բանկային քարտ ընդունելու Լուվրի որոշումը ներառված է հակավիրուսային միջոցառումների մեջ, որոնք ուղակվել են աշխատակիցներին, հայտնում է Associated Press-ը։
Չորեքշաբթի օրը Լուվրը հաստատել է, որ թանգարանն այլեւս չի ընդունի կանխիկ գումար, սակայն նաեւ նշել է, որ տոմսերի վաճառքի կեսն արդեն իրականացվում է համացանցում։
Լուվրի աշխատակիցները կհեռացվեն այցելուներից այն սրահում, որտեղ ցուցադրված է «Մոնա Լիզան»։ Սրահում այցելուների հետ շփվելու փոխարեն նրանք կկանգնեն մուտքերի եւ կուլտային դիմանակարը տեսնելու եկած մեծ խմբերի եզրերով։



























