Գերագույն ռադան Դենիս Շմիգալին Ուկրաինայի վարչապետ է նշանակել։ Կողմ է քվեարկել 291 պատգամավոր, հայտնում է «112 Ուկրաինա»-ն։

Դենիս Շմիգալը Իվանո-Ֆրանկովյան մարզային պետական վարչակազմի նախկին ղեկավարն է։ Նախկինում նա ղեկավարել է Բուրշտինյան ջէկը։ Մինչ այդ զբաղեցրել է Լվովյան մարզային պետական վարչակազմի տնտեսական զարգացման, առեւտրի եւ արդյունաբերության վարչությունը, եղել է Եկամուտների նախարարության Լվովյան մարզի գլխավոր վարչության պետի տեղակալը։

Փետրվարի 4-ին Գերագույն ռադան Դենիս Շմիգալին նշանակել էր փոխվարչապետ-համայնքների եւ տարածքների զարգացման նախարար։

Հիշեցնենք, որ խորհրդարանն ընդունել էր վարչապետի պաշտոնից Ալեքսեյ Գոնչարուկի եւ նրա կառավարության հրաժարականը։