ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բողոքել է, թե հակակորոնավիրուսային միջոցառումները ստիպում ն «կարոտել» սեփական դեմքը։

Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է ավիաընկերությունների ղեկավարների եւ վարչակազմի պաշտոնյաների հետ, որոնք COVID-19 վիրուսի տարածումը կանխելու սանիտարական միջոցառումներ են ներկայացրել։

Նրանք ուղեւորատար ինքնաթիռները մաքրելու միջոցառումներ են ներկայացրել։ Այնուհետեւ Սպիտակ տանը կորոնավիրուսի արձագանքման համակարգող Դեբորա Բիրքսը հիշեցրել է ձեռքերը լվանալու եւ դեմքին ձեռք չտալու անհրաժեշտության մասին, ինչին պատասխանելով՝ Թրամփը, որը տառապում է հերմոֆոբիայով, կատակել է․ «Ես շաբաթներով ձեռք չեմ տվել դեմքիս։ Ես կարոտում եմ նրան»։