Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, թե խոսել է Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի հետ այդ երկրում ռազմական գործողությունները սկսելուց հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես խոսել եմ Քադաֆիի հետ հեռախոսով եւ խնդրել պատմել, թե ինչ է այնտեղ կատարվում»,- հայտարարել է Լուկաշենկոն` բելառուս ժողովրդին եւ խորհրդարանին հղած իր ուղերձում:

Լուկաշենկոյի խոսքով, Քադաֆին ասել է, թե եվրոպական լրատվամիջոցները կողմնակալ են ներկայացնում իրադարձությունները:

Բելառուսի նախագահը նշել է, թե ԵՄ քաղաքականությունը փակուղի է մտել: «Դա կարելի է տեսնել միանգամից: Դա պատերազմ  պաշարների, նավթի համար»,- նկատել է նա: