Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել, չի բացել սահմանը, հակահայկական քաղաքականություն է վարել։ Եւ ռուսական ռազմաբազան ապահովում է անվտանգության այն տարրը, որը գոյություն ուներ, որպեսզի Թուրքիան ինչ-ինչ գործողություններ չսկսի։ Այս մասին «Ազատություն» ռադիոկանին ասել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։
Նրա խոսքով, բոլորին է հասկանալի, որ մյուս կողմից հակազդում է ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակը, բայց մյուս կողմից Հայաստանի ուղղությամբ անգամ մեկ փամփուշտը կնշանակի կրակոց ռուս զինվորի դեմ։ «Այսինքն հասկանալի է, որ երեք հազար զինծառայողներ չէին կանգնի թուրքական մեծ բանակի դեմ»,- հայտարարել է նա։
«Երբ ստորագրվեց ժամկետների երկարաձգման մասին համաձայնագիրը, բնականաբար, անվտանգության ապահովման եւ սիմվոլիկան, եւ տրամաբանությունը ուժեղացան։ Այս համաձայնագրով հասկացնել տրվեց, որ մարտական գործողություններ սկսելուց առաջ պետք է մտածել ոչ թե 7, այլ 70 անգամ։ Այս տեսանկյունից ռուսական ռազմաբազան ապահովում է անվտանգությունը»,- նշել է քաղաքագետը։
Ռուսաստանը եւ Հայաստանը 2010 թվականի օգոստոսին ստորագրել էին Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետների՝ մինչեւ 2044 թվականը, այսինքն՝ 49 տարով երկարաձգման մասին պայմանագիր։




























