Անկարան շարունակում է Վաշինգթոնի հետ ինտենսիվ կապերը՝ կապված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության հետ, որը նա կանի ապրիլի 24-ին (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը), հայտնում է ТРТ-ն։
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Սելչուկ Ունալը հայտարարել է՝ Անկարան հույս ունի, որ «ամերիկյան վարչակազմը օբյեկտիվ դիրքորոշում կցուցաբերի, որը կհամապատասխանի երկկորղմ հարաբերությունների բարձր մակարդակին»։
Անդրադառնալով Իրանում հայ ռեժիսորի հեղինակած, Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմին՝ Ունալն ասել է, որ Թուրքիան այդ ուղղությամբ անհապաղ քայլեր է ձեռնարկել։ Նրա խոսքով, Իրանի իշխանությունները հավաստել են, որ իրենք ոչ մի դեպքում չեն սատարի նմանօրինակ նախաձեռնություններին։
Մեկնաբանելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ժնեւում տեղադրված հուշարձանի մասին հարցին՝ Ունալը հայտարարել է, որ այդ որոշումն ընդունվել է քաղաքապետարանի մակարդակով, եւ Անկարան տեղեկություններ չունի պաշտոնական իշխանությունների աջակցության մասին։





























