ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2020 թվականի սկզբից Խմեյմիմում ՌԴ բազայի վրա 15 հարձակում է գրանցվել։
«Շարունակվում էին Խմեյմիմի բազայի վրա արմատականների գրոհները, մարտի 1-ին ձեռնարկվել էր այն հրթիռային համակարգերից գնդակոծելու հերթական փորձը։ Տարվա սկզբից գրանցվել է Խմեյմիմի վրա 15 հարձակում»,- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման արդյունքներով ասել է Ռուսաստանի առաջնորդը, հայտնում է ՏԱՍՍ-ը։




























