ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծ կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավելյալ ֆինանսավորում տրամադրելու նպատակով: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջադ Դիրը:

Խոսքը վերաբերում է 8.3 մլրդ դոլարի չափով ֆինանսավորմանը:

«Այդ միջոցները կարագացնեն պատվաստանյութը ստեղծելու տեմպերը եւ կնպաստեն այդ խնդրին արձագանքելու ջանքերին»,-նշված է Դիրի միկրոբլոգում: