Չինաստանի Ֆուցզյան նահանգի Ցյուանչժոու քաղաքում հյուրանոցի փլուզման հետեւանքով զոհվել է առնվազն 4 մարդ, 29 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է BBC News-ը:

Ավելի քան 70 մարդուց, որոնք հայտնվել են փլատակների տակ, արդեն հաջողվել է փրկել 38 տուժածի:

Փլուզման պատճառները դեռեւս հայտնի չեն:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ՝ տեղական ժամանակով 19:30-ի շրջանում:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հյուրանոցում գտնվել են կարանտինի տակ տեղավորված քաղաքացիներ:

Բացի այդ, հյուրանոցի առաջին հարկում անցկացվում է վերանորոգում Լուսնային Նոր տարուց ի վեր: