Աբխազիայի Սուխում քաղաքում ձերբակալվել է 38-ամյա «օրենքով գող» Տենգիզ Լաքերբայան (Տենգուլյաշ Սուխումսկի):

Աբխազիայի դատախազության հաղորդմամբ՝ նրա մոտից առգրավվել է Glock ատրճանակ:

Ձերբակալվածը գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում: Աբխազիայում նրան մեղադրում են բնակարանային գողությունների, թմրանյութ պահելու, ինչպես նաեւ ապօրինի զենք պահելու, կրելու մեջ: